211652_close_icon
views-count71771 դիտում article-date 13:53 01-09-2019

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած 1-ամյա երեխայի դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունից. 20-ամյա մայրը խոստովանել է...ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոտսոսի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Դարբինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբում ներգրավված քննիչ Դավթյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Գյումրի քաղաքի բնակիչ, 20-ամյա Անի Մ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 30-ին ժամը 23:00-ի սահմաններում իր աղջկան՝ 1-ամյա Գայանե Ա.-ի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով կապելու, այնուհետև երեխայի բերանը սև գույնի շրջազգեստով փակելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկությունները, որ երեխային նա է նետել Գյումրիի քաղաքային աղբանոց, հերքվել են: Նա երեխային դրել է իր բնակության վայրի՝ իրենց շենքի մոտ գտնվող աղբարկղի մեջ և քողարկելու նպատակով այն աղբով ծածկել է ու միայն Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները աղբը տեղափոխելուց հետո ականատես են եղել զարհուրելի այդ տեսարանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մայրը իրավապահներին հայտնել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ գտնվել է սոցիալապես անապահով վիճակում և չի կարողացել հոգալ երեխայի հոգսերը: Եթե կարողանայի խնամել, ապա այդ քայլին չէի դիմի,- ասել է մայրը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/31/1133960/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստսոի 31-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժանմը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբավայրում երեխայի դի կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ծառայողները: Ըստ նախնական տեղեկություների, դին երեխայի էր, և ըստ դատաբժշկի, կլիներ 1,5 - 2 տարեկան աղջիկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեխայի ձեռքերն ու ոտքերը փաթաթված են եղել կպչուն ժապավենով (սկոչ)։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր