211652_close_icon
views-count2189 դիտում article-date 15:28 01-09-2019

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Հարգելի Շավքաթ Միրոմոնի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Ձեր երկրի պատմության այս նշանակալի օրը կարեւոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական փոխակերպումների, Ուզբեկստանի կողմից լայն միջազգային համագործակցության ծավալման սկիզբ դրեց: Համոզված եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կնպաստեն Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։ Հարգելի Շավքաթ Միրոմոնի, օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր