211652_close_icon
views-count4331 դիտում article-date 16:47 31-08-2019

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 29-ին, ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Կ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գոտկատեղին կապված բժշկական գոտու միջից հայտնաբերել են 1000մլ ներերակային սրսկման 2 պարկ՝ կիսով չափ լցված ոգելից խմիչքին բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ զանգվածով, և 56 հատ գործարանային արտադրության խաղաքարտ։ Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Վ. Ն.-ին։ Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Օգոստոսի 23-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում «Նուբարաշեն», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 1 USB լար, 4 wi-fi սարք, խաղաքարտի 4 տրցակ և ինքնաշեն կտրող-ծակող 2 գործիք և պարանով ամրացված մեկ պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ։ Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր