4199 դիտում
20:47 03-05-2019
Քրեակատարողական հիմնարկներում խուզարկություններ են անցկացվել. հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 3-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրականացրին նախատեսված խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերեցին 10 հատ կտրող-ծակող իր, 7 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, բջջային հեռախոսի USB 7 լար, 209 հատ խաղաթուղթ, 8 հատ ինքնաշեն զառ և ինքնաշեն քարերով նարդի։
Մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դատապարտյալների մոտից անձնական զննությամբ հայտնաբերվեցին 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, 2 լիցքավորիչ և 1 ականջակալ։
Ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տարբեր ժամերի իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 5 հատ կտրող-ծակող իր, բջջային հեռախոսի 1 մարտկոց և 7 բջջային հեռախոս։
Հայտանաբերվածներն առգրավվել են, փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4310 դիտում
13:24 27-04-2019
Խուզարկություններ քրեակատարողական հիմնարկներում. հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4379 դիտում
16:47 31-08-2019
Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը