ԱԻ նախարարը ընդունել է քաղաքացիների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր էր, ովքեր եկել էին Հայաստանի տարբեր մարզերից:
Անմիջական և բաց շփման ընթացքում նախարար Ցոլակյանը լսեց քաղաքացիների առաջարկությունները, դիմում-բողոքները:
Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին, հուսադրելով՝ առավելագույնս օգտակար լինել ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում: