2908 դիտում
20:14 30-08-2019
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածով պոլիէթիլենային փաթեթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 30-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկության ենթարկելով կարճատև տեսակցությունից վերադարձած դատապարտյալ Թ. Գ-ին, վերջինիս գուլպայից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.64 գր քաշով, դեղնականաչավուն բուսական զանգվածով պոլիէթիլենային փաթեթ:
Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով, բջջային հեռախոսի 8 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 5 լիցքավորման սարք և 1 ականջակալ, 3 USB լար, կտրող-ծակող 16 գործիք, 36 խաղաքարտ, 15.000 ՀՀ դրամ և պարանով ամրացված 1 պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ:
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, բջջային հեռախոսի 2 ականջակալ և 1 լիցքավորիչ, 1 տրցակ խաղաքարտ, դաջվածքի ինքնաշեն սարք:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը