«Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են փայլաթիթեղե 9 փաթեթ՝ սպիտակ, փոշենման զանգվածով
Այսօր՝ մարտի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնարկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեկ փաթեթ՝ 8.9 ընդհանուր քաշով, որի մեջ եղել է փայլաթիթեղե 9 փաթեթ՝ սպիտակ, փոշենման զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական
ծառայության հանրային կապերի բաժին[/b]