211652_close_icon
views-count3466 դիտում article-date 23:48 30-08-2019

«Գիշերային այցելուն» հայտնաբերվեց․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 26-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն է զանգահարել Գուգարք գյուղի 60-ամյա մի բնակչուհի և խնդրել, որ ոստիկան մոտենա: Ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ անհայտ անձը շուրջ մեկ շաբաթ է՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին գալիս է իրենց տնամերձ հողամաս և լույս գցում տան ու հողամասի վրա: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «գիշերային այցելուն» համագյուղացի 29-ամյա մի տղամարդ է: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտ չորս օր առաջ երեկոյան առաջին հարկի պատուհանը բացել ու մտել է որպես պահեստարան շահագործվող շինություն և փորձել գողանալ աշխատանքային գործիքներ գողանալ, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել: Պարզվել է նաև, որ նա փետրվարին համագյուղացու հետ շինարարական աշխատանքներ կատարելիս, նրա տանը կից չցանկապատված տարածքից գործիքներ է գողացել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր