211652_close_icon
views-count2067 դիտում article-date 18:20 30-08-2019

Քարտերն ու կոդերը նույն պայուսակում էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, օգոստոսի 26-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա իր վարած «Օպել Աստրա» մեքենայով օգոստոսի 25-ին Ռուսաստանի 29-ամյա մի քաղաքացու մասնավոր կարգով մատուցել է տաքսի ծառայություն, տեղափոխել է տարբեր վայրեր: Կեսգիշերին նրան իջեցրել է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, որտեղ ռուսաստանցին մոռացել է վերցնել պայուսակը: Վարորդն էլ, օգտվելով պատեհ առիթից, պայուսակից հանել է պլաստիկ քարտերը՝ կոդերի հետ միասին և Երևանի տարբեր բանկոմատներից կանխիկացրել 710 հազար դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր