2796 դիտում
23:32 29-08-2019
«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը որոշել է հրաժարվել մանդատից
Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ նշելով, որ այդ որոշման պատճառները անձնական տիրույթում են։
«Սիրելի՛ հայրենակիցներ:
Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:
Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:
Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան:
Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի շարունակելու եմ սատար կանգնել հեղափոխական թիմին և նրա ձևավորած գործադիր ու օրենսդիր իշխանությանը երկրում արմատական բարեփոխումների իրականացման և արդարության հաստատման, ժողովրդավարության ամրապնդման դժվարին ճանապարհին:
Ամենայն հավանականությամբ կշարունակեմ զբաղվել նրանով, ինչով մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնամ ՏՏ ոլորտ` ինձ այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ: Վստահ եմ, որ դրանով ավելի մեծ օգուտ կբերեմ մեր երկրին:
Հ.Գ. Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
10:16 13-02-2014
ԱԺ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն առաջիկայում կարող է հրաժարվել նույնիսկ պատգամավորական մանդատից․ Հրապարակ
8574 դիտում
17:53 08-06-2018
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվել է մանդատից
1268 դիտում
09:41 23-10-2014
ՕԵԿ-ում հարաբերություններն այնքան սրված են, որ Իշխան Խաչատրյանը կարող է հրաժարվել իր մանդատից. Ժողովուրդ
Այս բաժնից
262 դիտում
20:35 28-03-2024
Տեղի է ունեցել ՀՀԿ-ի Հոգևոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի անդրանիկ նիստը