211652_close_icon
views-count16878 դիտում article-date 21:41 29-08-2019

Գիշերը մարդիկ նստած կյանքի ճշտից են զրուցում, միացողը դառնում է խմբի անդա՞մ. փաստաբանը՝ «օրենքով գողերի» նախագծի մասին. NEWS.am

Քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ խմբավորումների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագիծն անհասկանալի է թե՛ բովանդակային, և թե՛ նպատակային առումով։ Նման կարծիք [url=https://news.am/arm/news/530824.html?fbclid=IwAR3puhDva9lpB_ieIB7BkaKH9kuV1hL76acwkjB1Kmoe91tbbGmSLXefpaA]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ Երվանդ Վարոսյանի խոսքով՝ անհասկանալի է ներկայումս նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ գործող Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն սահմանում է և բանդիտիզմի, և հանցավոր համագործակցության համար։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/530824.html?fbclid=IwAR3puhDva9lpB_ieIB7BkaKH9kuV1hL76acwkjB1Kmoe91tbbGmSLXefpaA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր