Կայացել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ս.թ. օգոստոսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի, ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչությունների ներկայացուցիչները Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնում կայացած իրազեկում հանդիպման շրջանակում Կապուտան, Ջրաբեր, Ֆանտան վարչական տարածքների և մի շարք ընկերությունների ղեկավարներին ներկայացրին հողի բերրի շերտի, խոզանի և տերևների այրման, ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների, բնապահպանական և բնօգտագործման վճարների, կեղտաջրերի հեռացման համակարգերի, հանքավայրերի շահագործման, բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի նորմատիվների վերաբերյալ իրավական կարգավորումներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնակիցներին հուզող մի շարք հարցեր, եղան նաև առաջարկներ կենցաղային աղբի և վտանգավոր թափոնների վերամշակման մասին։
[b]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ[/b]