211652_close_icon
views-count1326 դիտում article-date 16:37 29-08-2019

Հետախուզվողը բերման ենթարկվեց սահմանային անցակետից

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Բագրատաշենի անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 54-ամյա Անդրանիկ Ք.-ն, որը օգոստոսի 19-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր