211652_close_icon
views-count13381 դիտում article-date 16:18 04-01-2017

Հետախուզվողը բերման ենթարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետից

Ոստիկանության Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 3-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արթուր Է.-ն։ Նա 2016 թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր