1797 դիտում
13:22 29-08-2019
Moody’s-ի փորձագետները ՀՀ կառավարության ռազմավարական նպատակները համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի
Moody’s միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպության փորձագետները Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակները համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հանդիպել է Moody’s-ի փորձագետների հետ և նրանց հետ քննարկել Հայաստանի ռազմավարական նպատակները:
«Ցանկանում եմ կիրառական իմաստով այս իրադարձության մասին խոսել՝ մասնավոր հատվածի հետ կապված։ Սա չի կարող չհանգեցնել շուկայում տոկոսների նվազմանը։ Նախ, այն հայկական մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, նրանց վարկանիշը 90 տոկոս հավանականությամբ կաճի, ինչը կնշանակի, որ արտաքին շուկաներից ներգրավված միջոցների տոկոսադրույքները կնվազեն։ Սա կբերի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն», - «[url=https://armenpress.am/arm/news/986255.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց փոխվարչապետը։
Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:
Նմանատիպ նյութեր
3091 դիտում
16:17 27-10-2019
Ա.Ղազինյան. «Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, որը սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր»
2480 դիտում
16:12 19-03-2022
Նման մրցաշարերն օգնում են, որ կյանքի կոչենք կառավարության ռազմավարական նպատակները․ Նիկոլ Փաշինյան. Tert.am
2324 դիտում
21:02 05-08-2019
Արցախը Հայաստան է և վե՜րջ․վարչապետը ներկայացրեց մինչև 2050թ. ռազմավարական նպատակները
Այս բաժնից
4591 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
886 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին