211652_close_icon
views-count37298 դիտում article-date 11:06 29-08-2019

Արտակարգ դեպք Երևանում. Нива-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված Mercedes-ին. պատճառը Нива-ի վարորդի ինքնազգացողության վատացումն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։06-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 70 NT 707 համարանիշի վարորդը ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհին, դեպի Ավետիսյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հանդիպակաց գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes B180 մակնիշի 36 FP 805 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնագզացողության վատանալը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երբ նրան դուրս էին բերում ավտոմեքենայից, ամբողջովին գունատ էր։ Դեպքի մասին ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանելու հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և կայանված Mercedes-ի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր