211652_close_icon
views-count5494 դիտում article-date 16:14 18-12-2024

Վրաերթ՝ Երևանում. բեռնատար «Gazel»-ը Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու մոտ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու դիմաց՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամաատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Բժիշկները վիրավորներին մինչև Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելոը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ում ինքնազգացությունը վարելիս վատացել էր, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր