Վաղարշակ Հարությունյանն ընդունել է քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու առաջարկը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ևս համաձայնել է մասնակցել ԱԺ-ում ստեղծված, 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Վաղարշակ Հարությունյանի հետ:
«Ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովը չի ստեղծվել պատժելու համար, ես այդպես եմ կարծում, այդ հանձնաժողովի նպատակը բացահայտել այն բացթողումները, որոնք եղել են պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ այդ ամենը կերևա հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո», – նշել է նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: