3688 դիտում
18:08 28-08-2019
Ինձ համար շատ ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գործը. Ալեն Սիմոնյան. News.am
[url=https://news.am/arm/news/530664.html?fbclid=IwAR06_i9dKJ68Gs-n-8phYSjd7V_keWf4I9yulFZonyGndefe68-KaS-Axq8]News.am[/url]-ը գրում է. Ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկված հարցերը։
«ԲԴԽ–ի անդամ, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որ սկսելու են սեպտեմբերի 9-ից, ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ տարբեր հարցերով»,–նշեց նա։
Պատասխանելով Ամուլսարի մասին հարցին՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դա խմբակցության քննարկման հարց չի, այն գտնվում է մասնագիտական ոլորտում, այստեղ զուտ կարող է խմբակցության ներսում քննարկումներ գնալ, ով ինչ կարծիք ունի։ Դա խմբակցության որոշելիք հարցը չի, դա կառավարության հարցն է, որ եթե եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք։ Մեր խմբակցության վարչապետը եւ կառավարությունը գործող կառավարություն ու վարչապետն են, ես եւ իմ գործընկերները լիակատար աջակցություն ենք հայտնել մեր վարչապետին, հարցը գտնվում է քննարկման փուլում, վարչապետը եզրակացությունը ուղարկել է նախարարություն, երբ որոշումը կլինի, այն ժամանակ մեր կարծիքը կհայտնեք։ Այսօր ՀՀ կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու եւ արդեն ասվել է՝ եթե կլինի մի փոքր մտավախություն, որ դա կարող է վնաս պատճառել 1 լիտր ջրին, մենք քննարկելու բան չունենք»։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/530664.html?fbclid=IwAR06_i9dKJ68Gs-n-8phYSjd7V_keWf4I9yulFZonyGndefe68-KaS-Axq8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2599 դիտում
17:01 06-10-2022
Նոր ֆորմատ է ձևավորվում, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք. Ալեն Սիմոնյան․ NEWS.am
13775 դիտում
22:12 27-08-2019
Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանն Ամուլսարի թեմայից շեղելու համար է. Երվանդ Բոզոյան. Tert.am
Այս բաժնից
1264 դիտում
12:56 13-02-2025
Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ. Փաշինյան
925 դիտում
12:37 13-02-2025
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները