211652_close_icon
views-count19615 դիտում article-date 14:40 28-08-2019

Գեղարքունիքի մարզում այրման ու կոտրելու եղանակով վնասել են Կարճաղբյուր գյուղի արագաչափ սարքը, որը որոշ ժամանակ չի կարողանալու ֆիքսել վարորդների խախտումները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ կամ այսօր անհայտ անձը կամ անձինք կոտրել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող արագաչափ սարքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Վարդենիս-Երևան ավտոճանապարհի Կարճաղբյուր գյուղի տարածքում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ տեսանկարահանող սարքը այրման և կոտրելու միջոցով վնասել են։ Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վնասի չափը պարզվում է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր