37703 դիտում
15:30 23-10-2020
Անհայտ անձը կամ անձինք վնասել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում տեղադրված արագաչափ սարքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքից դեպի Երևան տանող հատվածը ֆիքսող արագաչափ սարքի ապակիները վնասված են։
Պարզվել է, որ կոտրված է սարքի ապակիները, դեղին գույնի լուսարձակը և պաշտպանիչ վահանակը։
Կատարվածի մասին «Էլիպս» ՍՊԸ ճարտարագետ-կարգավորող Տիգրան Սաղաթելյանի կողմից հաղորդում է ստացվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: