Արդարությունը հիվանդանում բայց չի մահանում. Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրացվի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում են կայացրել։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:
Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»:
[b]Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ քիչ առաջ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. [/b]
Սիրելի փրկարարնե՛ր
քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը:
Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:
Շնորհակալ եմ վարչապետին աջակցության համար:
Շնորհակալ եմ մեր հերոս-փրկարարներին ծառայության համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս...