1546 դիտում
10:57 27-08-2019
Եթե պետության և տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետք է հանրաքվեով լուծվեն, ապա կառավարություն ընդհանրապես պետք չէ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Պատկերացրեք, որ 2016 թ. հուլիսին հանրաքվեի դրվեր հարցը՝ «արդյոք ճի՞շտ եք համարում ՊՊԾ գնդի վրա հարձակվելը և մարդ սպանելը»: Վստահ եմ, որ հայաստանցիների 90 տոկոսը դրական պատասխան կտար այդ հարցին: Եվ խնդիրն այստեղ մարդկանց գրագիտության կամ անգրագիտության մեջ չի: Հարձակմանը կողմ էին (և հիմա էլ են արդարացնում, բայց առանց նախկին խանդավառության) միանգամայն գրագետ մարդիկ, ուսյալ մտավորականներ: Գրագիտությունն այստեղ կապ չունի` խնդիրը ամբոխավարությունն է, հոսանքին դեմ չգնալը, զանգվածային կրքերին տուրք տալը...
Ինչպիսի՞ն է հանրաքվեի «օրինական բազան»: Համապետական հանրաքվեն իրականացվում է Սահմանադրության 204-րդ հոդվածով, որում, մասնավորապես, ասվում է. «Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո՝ վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի»:
Այսինքն՝ կոնկրետ այսօրվա թնջուկի հետ կապված, նախ և առաջ պետք է լինի օրինագիծ, որն արգելում է Ամուլսարի հանքի շահագործումը, այդ օրինագիծը պետք է մերժվի և հետո 300 հազար քաղաքացիների ստորագրությամբ դրվի հանրաքվեի:
Իհարկե, շատ ավելի հեշտ է անցկացնել տեղական (համայնքային) հանրաքվե, ասենք, Ջերմուկ համայնքում, որն ընդգրկում է նաև Գնդեվազ գյուղը: Չնայած այդ համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության բացասական կարծիքը հանքի մասին անձամբ ինձ մոտ որևէ կասկած չի հարուցում:
Եվ ի՞նչ: Եթե պետության և տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետք է հանրաքվեով լուծվեն, ապա, ինձ թվում է՝ այդ դեպքում կառավարություն ընդհանրապես պետք չէ: Օրինակ, այս կամ այն ձեռնարկությանն արտոնություն տալու հարցը ինչո՞ւ է որոշվում կառավարության նիստում: Կարելի է ժողովրդին հարցնել՝ նա ուզո՞ւմ է, որ այդ ձեռնարկությունն արտոնություն ստանա, թե ոչ:
Իսկ Ամուլսարի հարցում մեր հարգարժան բնապահպանները կարող են չանհանգստանալ: Վերջին շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր կառավարությանը շատ է պետք, որ իրեն սիրեն, և, հետևաբար, նա «կլսի ժողովրդի ձայնը»:
Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիան նույնպես պետք չէ վավերացնել: Ժողովուրդը կարող է ընդվզել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
20:31 20-12-2014
ՖՆ փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարզաբանումներ է ներկայացրել տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ
1826 դիտում
22:28 10-06-2015
Հաստատվել է ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը
3293 դիտում
19:16 13-06-2018
Տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանվել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը