2752 դիտում
16:32 26-08-2019
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է որոշ մարզերում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Աթարբեկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների, ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Սունդուկյան, Մարտի 8-ի, Կնունյանց, Չապաևի, Իսակովի, Ստեփանյան փողոցների, Սունդուկյան փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատների ու Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 17.30-ն՝
Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան, Անկախության, Երիտասարդական, Հովսեփյան, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղարագյոզյան, Թևոսյան, Երևանյան և Մայիսի 28-ի փողոցների, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝
Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի, հարակից կազմակերպությունների, «Նոյ լենդ» և «Ծովասար» հանգստյան գոտիների, «Բուրգեր» ռեստորանային համալիրի գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
8833 դիտում
21:57 22-08-2018
Կոտայքի և Արագածոտնի մարզերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»
8291 դիտում
10:21 30-04-2018
Գազատարի վնասման պատճառով 3 գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է. «Գազպրոմ Արմենիա»
Այս բաժնից
769 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
652 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
856 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am