211652_close_icon
views-count8836 դիտում article-date 21:57 22-08-2018

Կոտայքի և Արագածոտնի մարզերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Վերին Աղբյուրակ թաղամասերի, Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ համայնքների և Աշտարակ-Սասունիկ միջին ճնշման գազատարից սնվող գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: «Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր