211652_close_icon
views-count6170 դիտում article-date 13:23 13-05-2019

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է մի շարք բնակավայրերի և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. [b]մայիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն[/b] կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13, 13/1, 13/2, 15 բազմաբնակարան շենքերի և Վերին Շենգավիթի 1-ին փողոցի թիվ 40 առանձնատան, [b]ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն[/b]՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Ծաղկունք» թաղամասի, իսկ [b]ժամը 08.00-ից մինչև մայիսի 15-ի ժամը 17.00-ն[/b] կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Խարբերդ, Նոր Կյուրի, Մարմարաշեն, Ջրահովիտ համայնքների, «Ֆրիվեյ-Էքպրես», «Ֆիրդուս Սարոյան», «Արտ-Թամ», «Հովան-Լիան», «Սարանդ», «Խճաքար-Մուսա» ՍՊԸ-ներին և «Արտակ» ԱԿ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր