27985 դիտում
15:39 25-08-2019
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ ծառայողի Mercedes-ն ու Niva-ն. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 24-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Թթու Ջուր գյուղի բնակիչ, 28-ամյա Կարեն Վ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 33 XX 909 համարանիշի և Ճամբարակի բնակիչ, 27-ամյա Տարոն Ա.-ի վարած Mercedes մակնիշի 36 FC 016 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու նրանց ուղևորներ, 25-ամյա Ա. Մ.-ն, 25-ամյա Հ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կարեն Վ.-ն աշխատում է Ճամբարակի «ՃՃՇՁ» -ում, իսկ Տարոն Ա.-ն ՝ ՀՀ ՊՆ N զորամասում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+