Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է Artsakh Airfest օդային -3րդ փառատոնը. ցուցադրվել է օդային շոու ծրագիր
                        Երեկ՝ օգոստոսի 24-ին,  Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է Artsakh Airfest օդային երրորդ փառատոնը:
       Փառատոնի կազմակերպումը կարևորվում է ոչ միայն տուրիզի զարգացման, այլև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ու ռազմական տեսանկյունից,  քանի որ այն նպաստում է երիտասարդության շրջանում այս ոլորտի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:  Օդային փառատոնը նաև խթան է հանդիսանում մի կողմից ոլորտի մասնագետների ձևավորման, մյուս կողմից՝ ամենատարբեր սարքավորումների ստեղման համար, ինչն անչափ կարևոր է պատերազմական պայմաններում գտնվող մեր երկրի օդային սահմանների պաշտպանությունը շարունակաբար բարձրացնելու համատեքստում:
        Փառատոնի ընթացքում կազմակերպվել են օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ, ցուցադրվել է օդային շոու ծրագիր:
 
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

