5725 դիտում
23:30 23-03-2018
Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երկրորդ օդային փառատոնը
ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների, ինչպես նաև մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարությունների և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդային երկրորդ փառատոնը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այսօր՝ մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ փառատոնի կազմակերպման հետ կապված աշխատանքային քննարկում է ունեցել: Մասնավորապես քննարկվել են փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ցանկը, նախանշվել դրա հետ կապված կատարվելիք այլ աշխատանքներ: Սակայն փառատոնի անցկացման օրվա հետ կապված՝ այս պահին դեռ վերջնական որոշում չկա, և ինչպես նշեց մեր զրուցակցը, այդ մասին հասարակությանը կտեղեկացվի ավելի ուշ:
Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի
[url=https://artsakhpress.am/arm/news/83023/stepanakerti-odanavakayanum-kkazmakerpvi-erkrord-odayin-paratony.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
4318 դիտում
15:24 24-03-2018
Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երկրորդ օդային փառատոնը
9474 դիտում
22:54 15-06-2017
Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն. օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան