211652_close_icon
views-count248244 դիտում article-date 14:21 25-08-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. մինչ գյուղացիները խուճապի էին մատնվել, թե Աշոտավան բնակավայրի խմելու ջրի ջրավազանում օձեր են հայտնվել, Սիսիանի հրշեջ-փրկարարները օպերատիվորեն ժամանեցին գյուղ և օձերին դուրս բերեցին այնտեղից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայրի խմելու ջրի ջրացազանում բնակիչները օձեր են նկատել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղացիները խուճապի էին մատնվել, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները կարճ ժամանակում, հասնում են Աշոտավան բնակավայր և փրկարարներ Ֆելիքս Վահանյանն ու Վահագն Ստեփանյանը ջրավազանից դուրս են բերում լորդու տեսակի օձերին: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր