88018 դիտում
13:07 17-06-2022
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. խմելու ջրի հսկայական խողովակաշարը վնասվել է, ու ջուրը ողողել է մի ամբողջ գյուղի ճանապարհ, օպերատիվորեն արձագանքել են փրկարարներն ու «Վեոլիա Ջրի» արագ արձագանքման խմբերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Դարակերտ գյուղի սկզբնամասում գտնվող խմելու ջրի՝ ԽՍՀՄ տարիներից գործող ջրի բաշխիչ պոմպակայանում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 ժամ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողել է ողջ ճանապարհը։
Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մի քանի անգամ ահազանգել ենք «Վեոլիա ջրի» թեժ գծի հեռախոսահամարներով։ Տեսանք, որ արդյունքի չենք հասնում, ահազանգեցինք 9-11 ու երևի 9-11-ի արագ արձագանքման շնորհիվ «Վեոլիա Ջրից» ժամանել են»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վեոլիա Ջրից» ժամանել են արագ արձագանքման խմբի մասնագետները, ովքեր արդեն սնուցող հատվածը փակել են ու սպասում են, մինչև խողովակաշարերի միջի ջուրը դատարկվի, որ սկսեն վնասված ջրախողովակը վերանորոգեն։
«Վեոլիա Ջրի» աշխատակիցներն ասում էին, որ անում են հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծեն, որպեսզի Երևանի ջրամատակարարումը չխափանվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15505 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35753 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց