Մագնիտագորսկի մոտ ճակատ-ճակատի բախվել են երկու մեքենա. տեղում զոհվել են ամուսինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր կեսօրին Ռուսաստանի Բաշկիրիայի շրջանի Մագնիտագորսկ-Կիզիլսկ մայրուղում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2112 և Kia Sportage ավտոմեքենաները:
Բախման արդյունքում երկու մեքենան էլ վերածվել են մետաղե ջարդոնի: ՎԱԶ-ում գտնվող ամուսինները՝ 33-ամյա տղամարդն ու 32-ամյա կինը տեղում մահացել են:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարղացել ՎԱԶ մեքենայի սրահից դուրս բերել զոհվածների մարմինները:
Kia Sportage-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: