107874 դիտում
20:43 18-04-2022
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 06-ը, կա 1 զոհ. վիրավոր ամուսինները, այդ թվում՝ հղի կինը, տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մահացել է:
Օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը, որից հետո տեղում առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին և 2 հոգու տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շահեն Շիրինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ն.Մուրադյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված Շ. Շիրինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի, հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ինչից հետո հրշեջ-փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները ամուսիններ են, իսկ կինը հղի է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+