Սամվել Ավետիսյան. Առաջարկում եմ 2020 թվականը հայտարարել համաժողովրդական ծառատունկի տարի
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.
«Հարգելի վարչապետ,
կլիմայի գլոբալ տաքացումը և հրդեհների ակտիվացումը հարկադրում է միջոցներ ձեռնարկել: Առաջարկում եմ 2020 թվականը հայտարարել համաժողովրդական ծառատունկի տարի:
Հայաստանի ուղղաձիգ գոտիականությունը թույլ է տալիս գարնանը և աշնանը շուրջ 3-4 ամիս (կախված կլիմայական պայմաններից) ծառատունկ կատարել:
Այդ կարևոր գործին պետք է այսօրվանից պատրաստվենք: Անհրաժեշտ է կազմակերպել հանգանակություն, ձևավորել համակարգող մարմին, կազմել կամավորական խմբեր, իրականացնել քարոզչություն, կատարել աշխատանքի բաժանում, նախապատրաստել տնկանյութ, նախապատրաստել տարածք և փոսերը փորել, գտնել ոռոգման հնարավորություններ և այլն:
Սա էլ բնապահպանական հեղափոխություն է, որը պակաս կարևոր չէ: Դուք հայտարարեք և Ձեր կողքին հազարավոր մարդիկ կկանգնեն»: