211652_close_icon
views-count1048 դիտում article-date 16:40 11-03-2015

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան 2015 թվականը հայտարարել են Համերաշխության տարի

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան համերաշխության տարի են հռչակել 2015 թվականը, որի շրջանակներում ծրագրում են մի շարք մշակութային համատեղ միջոցառումներ իրականացնել: Այդ մասին հայտել է Հյուսիսային Կորեայի պետական կենտրոնական գործակալությունը: Գործակալությունը նշում է նաև, որ այս տարի Կորեայի ազատագրման 70-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կակտիվացվեն երկու երկրների տարբեր պետական հաստատությունների միջև շփումները մշակույթի և այլ ոլորտներում: Մոսկվան առայժմպաշտոնական արձագանք չի տվել հյուսիսկորեական կողմի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Հյուսիսային կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մայիսին ներկա կգտնվի Մոսկվայում տեղի ունենալիք Մեծ հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր