211652_close_icon
views-count2285 դիտում article-date 20:57 23-08-2019

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր