211652_close_icon
views-count3505 դիտում article-date 17:27 23-08-2019

Միայն 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը ընդունել է 38 քաղաքացու

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ քաղաքացիների կողմից ՀՀ դատախազություն հասցեագրված ինչպես դիմումների, այնպես էլ քաղաքացիների համար դատախազների կողմից կազմակերպվող ընդունելությունների քանակը աճել է: 2019թ. առաջին կիսամյակի ընթցքում ՀՀ գլխավոր դատախազությունում և կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպվել է քաղաքացիների 1562 ընդունելություն, նախորդ տարվա նույն կիսամյակի՝ 1030-ի փոխարեն: 2019թ. առաջին կիսամյակի ընթցքում դատախազություն մուտքագրվել է 1682 դիմում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 959-ի համեմատ: 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի կողմից կազմակերպվել է 38 քաղաքացու ընդունելություն: ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպվել է 194 ընդունելություն, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում 356, մարզերի դատախազություններում 656, ՀՀ զինվորական դատախազությունում 121: Միայն պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում կազմակերպվել է 94 ընդունելություն: Շիրակի մարզի դատախազությունում կազմակերպվել է 193 քաղաքացու ընդունելություն:

Նմանատիպ նյութեր