17311 դիտում
21:31 01-07-2020
Պաշտպանության նախարարի հրամանով «Դրաստամատ Կանայան» մեդալով է պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը. մարդ, ով թե՛ համակարգում, թե՛ ընկերական շրջապատում գնահատվում է միայն դրական
Դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը իրավապահ համակարգում համարվում է իր գործին գիտակ:
Նա դատախազության պրոֆեսիոնալ կադրերից է և բարձր է գնահատվում թե՛ գործընկերների կողմից, այդ թվում՝ իրավապահ համակարգում և թե՛ հարազատների շրջապատում:
Նա իր աշխատասիրությամբ ու մարդկային հատկանիշներով միշտ գնահատվել է՝ անգամ քաղաքացիների կողմից և իզուր չէ, որ նրան դատախազության համակարգում համարում են «խաղաղության աղավնի»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/01/1158659/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ էր հղել դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ.
«Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ:
Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության եւ անվտանգության հրամայականից ելնելով, այս տարի ստիպված եղանք հրաժարվել ՀՀ գլխավոր դատախազությունում հավաքվելու, ջերմ մթնոլորտում իրար անձնապես շնորհավորելու, մեր անցած ճանապարհն արժեւորելու, ձեռբերումները, բացթողումները համատեղ գնահատելու եւ նոր նախանշումներ կատարելու գեղեցիկ ավանդույթից՝ վստահությամբ, որ գալիք տարում համավարակը հաղթահարելու ուրախությամբ կլրացնենք այդ բացը: Մեր ժողովրդի հետ կիսելով այս իրավիճակի հարուցած բոլոր բարդություններն ու սահմանափակումները՝ դուք անխոնջ շարունակում եք կատարել Ձեր մասնագիտական պարտքը՝ առաջնորդվելով մեր երկրի իրավական անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարը որեւէ պարագայում չթուլացնելու հրամայականով։
Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած տոկունության, իրավական պետության կերտմանը ձեր հավատարմության եւ դատախազության՝ իբրեւ միասնական օրգանիզմի գաղափարը գործի ու արդյունքի վերածելու ձեր ընդհանրական համոզմունքի համար։
[img]https://st0.shamshyan.com/editor/0629927001593624680242614.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2643 դիտում
14:35 06-07-2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից 2 հոգի պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով
1017 դիտում
15:46 19-06-2015
Սեյրանը Օհանյանը մեծանուն գիտնականին պարգևատրել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով
1295 դիտում
14:28 08-03-2016
«Ես վճռել եմ մնալ ձեր մեջ, կռվել ձեզ հետ և ազատությունն ու հաղթանակը տոնել այստեղ». Դրաստամատ Կանայան
Այս բաժնից
928 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը