Բարեկամավան գյուղում այրվել է 10 հա խոտածածկույթ
Օգոստոսի 22-ին, ժամը 13:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի
դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ 21:26-ին:
Այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ, 191 պտղատու ծառ, փայտյա ցանկապատ (300 քմ) և մետաղապլաստե խողովակ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Բարեկամավան գյուղի 3 բնակիչ և Նոյեմբերյանի ՀՕՊ ջոկատի Ոսկևանի հենակետի 15 հրշեջ-փրկարար ծառայող: