Զինամթերքի կամավոր հանձնում Արարատում
Ոստիկանության Արարատի բաժնի և մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի 25-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ ու 49 փամփուշտ: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]