211652_close_icon
views-count1316 դիտում article-date 13:40 20-04-2015

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Սաշա Զ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5,45 մմ տ/չ 81 փամփուշտ, իսկ 1956 թ. ծնված Մարտիկ Հ.-ն՝ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և 1 պահունակ` 29 փամփուշտով: *** Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Արայիկ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, իսկ 1946 թ. ծնված Սլավիկ Ս.-ն՝ հրետանային 29 ական։ *** Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Թեհմինե Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 160 փամփուշտ և սվին-դանակ։ *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Լազարև Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն 5 նռնակ, 4 ծխագլանակ, նռնականետի 2 նռնակ, հակատանկային 2 արկ և տարբեր տրամաչափի 86 փամփուշտ, իսկ 1963 թ. ծնված Էդվարդ Մ.-ն՝ ինքնաձիգի 4 պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ: *** Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Շուշանիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 259, 7.62 մմ տրամաչափի՝ 22 փամփուշտ և թմբուկավոր ինքնաշեն 1 ատրճանակ: *** Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Սուրեն Գ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 22, 7.62 մմ տրամաչափի գնդացիրի՝ 27, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 135 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ: *** Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Ժորա Գ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «ՏՕԶ-8» տիպի ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 և «ԱԿՄ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 49 փամփուշտ և «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահունակ: *** Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով, 16 մմ տրամաչափի, երկփողանի հրացան, տարբեր տրամաչափի 249 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1935 թ. շնված Կիմա Ա.-ն կամավոր հանձնել է 1 հատ «K-6» /Շմայսեր/ տիպի ինքնաձիգ և 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված Լուսինե Վ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի՝ 22, 5.45 մմ տրամաչափի՝ 37, 7.62 մմ տրամաչափի՝ 170 փամփուշտ, 1 ինքնաշեն նռնակ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի պահունակ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Սասուն Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 6, 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր