211652_close_icon

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանի անկախության հռչակագրի 29-րդ տարեդարձի առթիվ

views-count1416 դիտում article-date 13:03 23-08-2019
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: Մասնավորապես, Ա. Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, 29 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, տրամաբանական հանգրվանի հասցնելով եռամյա համազգային շարժումը, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ»:

Նմանատիպ նյութեր