Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 21-ին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել Մասիս քաղաքի 19-ամյա մի բնակչի, որը 2019 թվականի հուլիսի 24-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]