211652_close_icon
views-count1122 դիտում article-date 17:50 22-08-2019

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք է հանձնվել

Բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 21-ին ոստիկանության Իջևանի բաժին է ներկայացել Գետահովիտ գյուղի 28-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «ԻԺ-58» տիպի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: Նա հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր