2077 դիտում
13:47 22-08-2019
Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդական կազմակերպություններին հատկացվել է 33 մլն դրամ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին է հատկացվելու 33 միլիոն 680 հազար դրամ, որը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է 16 միլիոն 200 հազար դրամ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և 17 միլիոն 480 հազար դրամ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։
«[url=https://armenpress.am/arm/news/985645.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն ասաց, որ գումարները տրամադրվում են Արցախում 2019 թվականին սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
«Պետք է նշեմ, որ երկու կազմակերպությունները Հայաստանում լայն փորձ ունեն թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, թե խորհրդարանական ընտրությունների ոլորտում»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը և անձամբ ինքը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքներ ստեղծի, որպեսզի ապահովվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է։
Նմանատիպ նյութեր
3531 դիտում
18:00 28-06-2017
2016թ. նախագահականին հատկացվել է 4 մլրդ. 618 մլն. դրամ, որից 429 մլն. դրամը վերադարձվել է բյուջե. Արմեն Գևորգյան
5013 դիտում
10:20 20-12-2017
Ամանորյա ծախսերի համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն. «Հայկական ժամանակ»
5280 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին