81273 դիտում
13:21 22-08-2019
4 օր է՝ 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ քաղաքացիների օգնությամբ պայքարում են «Ձյունիկ սառնարասն» ՍՊԸում առաջացած հրդեհի դեմ. մարդիկ միլիոնների վնաս են կրել և ուզում են հավատալ, որ պետությունը իրենց աջակից կլինի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 4-րդ օրն է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ և ապրանքների պահպանության աշխատակիցների և նշված ընկերությունում իրենց ապրանքները պահեստավորած քաղաքացիները պայքարում են հրդեհի դեմ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջները հատուկ էլեկտրական սղոցներով (баргалка) փորձում են 5-րդ հարկի պատի որոշ հատվածներ ճեղքերի միջոցով բացեն, որպեսզի հնարավոր լինի կատարել ներսում հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս ամենը կատարվում է հովացման եղանակով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Միլիոնների վնաս ենք կրել, չգիտենք էլ՝ պետությունը օգնության ձեռք կմկեկնի, թե ոչ, թե՞ կհայտնվենք անօգնական վիճակում ու կհամոզվենք ժողովրդի այն խոսքի մեջ, երբ ասում է «եղունգ ունես, գլուդդ քորիր»։ Ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքում պետությունը մեզ միայնակ չի թողնի։ Գրեթե բոլորս վարկերի տակ ենք։ Բանկերից գումարներ ենք վերցրել ու ապրանքներ ենք գնել և դրանք 1-2 կոպեկով պետք է ավել վաճառեինք ու էդ բանկերի վարկերը փակեինք, մնացածով էլ հոգայինք մեր կարիքները։ Հիմա պետությունը, եթե ուզենա, բարի կամք կդրսևորի և բանկերին կհորդորի, որպեսզի 1-2 տարի սառեցնեն, մեզ տոկոսաքամ չանեն, հակառակ դեպքում չենք կարողանալու բանկերի տոկոսի տակից դուրս գալ, ու մի «սիրուն օր» պետության շնորհիվ հարկադիրը ծեծելու է մեր տան դռները։ Իսկ որ կառավարությունը ցանկության դեպքում կարող է բանկերին հորդորել, որ սառեցնեն, դրա մեջ մենք բոլորս համոզված ենք»։
Տեղում ծառայություն են կատարում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ աշխատանքններին օնլայն եղանակով հետևում է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, իսկ տեղում նախարարին իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ են փոխանցում Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնո Հարությունյանն ու փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ Արմեն Գրիգորյանը։
Տեղում աշխատանքները նաև կոորդինացնում է Ֆ. Ցոլակյանի որոշամբ հրդեհաշիջման շտաբի պետ նշանակված, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արթուր Ոսկանյանը։
Տեղում ծառայություն են կատարում նաև «Աղետների բժշկության» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Նշված վայր է ժամանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/20/1132976/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 20-ից դեռ շարունակվում էին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 տասնյակից ավելի հրշեջ փրկարարներ կողմից Երևանի «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ի մաքսային պահեստի և ապրանքների պահպանության շենքում նախօրեին բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ աշխատանքները։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, աշխատանքները տեղում ղեկավարում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Աշխատանքներին ներգրավված էին նաև նշված ՍՊԸ-ի աշխատակիցները։ Ինչպես ողջ գիշեր, այնպես էլ հետո տեղում ծառայություն էին կատարում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկներն առաջին անհրաժեշտության բուժօգնություն էին ցուցաբերել մի քանի հրշեջների, ովքեր ունեցել էին ճնշման տատանումներ և շնչառական խնդիրներ, քանի որ այրվող ապրանքների ծուխը իրենից նաև թունավոր գազեր է ներկայացնում։
Տանիքում փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի գլխավորությամբ փրկարարական հատուկ ջոկատի աշխատակիցները կատարում էին հետախուզական աշխատանքներ. հատուկ տեխնիկայով տանիքում փորձում էին անցք բացել, որպեսզի կրակի օջախին մոտեցնեն հրշեջ-մեքենաների ջրցան խողովակները։
Ողջ գիշեր Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ բժիշկների բրիգադների հետ տեղում ծառայություն էին կատարել նաև Աղետների բժշկության ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Տեղում նաև ծառաություն էին կատարել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն իրենց տրանսպորտային միջոցները չկայանեն նշված վայրում, որպեզի հրշեջ մեքենաներն ու շտապօգնության ավտոմեքենաներն ազատ տեղաշարժվեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 267+
267+