211652_close_icon
views-count1674 դիտում article-date 12:29 22-08-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որոնցից 9-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման՝ 7-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, ապօրինի ծառահատման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության նախապատրաստման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, վրաերթի՝ 2 և սպանության՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր