1750 դիտում
12:03 22-08-2019
Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկվել է ևս 400 շահառու
Կառավարությունը 77 միլիոն 334 հազար դրամ գումար հատկացրեց դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի իրականացումն ապահովելու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս տարի ծրագիրը ընդլայնվել է՝ ընդգրկելով ևս 400 անձի։
«Նախագծի նպատակն է ապահովել մինչև 3 տարեկան երեխաների խնամքի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի մինչև 2 տարի լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման իրականացումը։ Այսինքն՝ նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին շատ հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելը։ 2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասաց Բաթոյանը։
Նախարարը նշեց, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 միլիոն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուների վճարելու համար։
Բաթոյանը հավելեց, որ ցանկացողները շատ են, և այս դեպքում առաջնահերթությունների կարգ է սահմանվել։
«Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան երկու և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք ծրագիրը, որպեսզի կարողանանք արդյունավետությունը բարձրացնել և ընդլայնել ծրագիրը, ուղղակի մենք պետք է կարողանանք երկու տարվա ֆինանսավորումը ապահովել»,- ասաց Բաթոյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4329 դիտում
22:08 08-06-2018
Ովքեր կկարողանան օգտվել դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրից. ներկայացվել է ծրագրի իրականացման կարգը
1449 դիտում
11:56 25-06-2021
Ինչպես պետք է Արցախի շահառու քաղաքացիներն ստանան գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները
23269 դիտում
21:58 07-04-2014
Վիետնամում մսուր-մանկապարտեզի դայակների անմարդկային վերաբերմունքը երեխաների նկատմամբ. տեսանյութ 18+
Այս բաժնից
784 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
667 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
868 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am