211652_close_icon
views-count50520 դիտում article-date 13:32 21-08-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Mitsubishi-ն բախվել է Գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աստիճաններին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 34 NV 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մոտ, բախվել է ինստիտուտի բազալտե աստիճաններին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր