1368 դիտում
23:39 04-11-2022
ԲՏԱ նախարարը ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկել է արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:
Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ընդգծել, որ կարևորում է գիտության զարգացման մեջ ներդրում ունեցած գիտնականների հետ հանդիպումները, որի նպատակն է գիտահեն տնտեսության զարգացման ճանապարհին նախանշել առկա ռեսուրսները, քննարկել արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման ու ներդրման հնարավորությունները։
Ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար, ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, ռազմավարական նպատակները, զարգացման հիմնական ուղղությունները, նախանշված և ընթացիկ ծրագրերը: Տնօրենի խոսքով՝ ինտիտուտն ընդգրկված է պետական, տարածաշրջանային և միջազգային մի շարք նախագծերում։
Ապահովելով հիմնարար գիտելիքներ և փորձ համակարգչային գիտության և տեխնիկայի բնագավառում՝ ինստիտուտը մշակում է էլեկտրոնային ենթակառուցվածքներ և ծառայություններ, իրականացնում բարձր արտադրողականության հաշվարկների ներդրում՝ գիտական և տնտեսական խնդիրների լուծման նպատակով։
Ինստիտուտի տնօրենի խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը անդրադարձել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային նվիրաբերած գերհամակարգիչը Հայաստան տեղափոխելու և դրա հետ կապված խնդիրներին: Նա նշել է, գերհամակարգիչը, որի նմանատիպը տարածաշրջանում չկա, շատ մեծ հնարավորություններ ունի, ինչի շնորհիվ ալգորիթմային և ծրագրային համակարգերի սեփական արտադրություն կարող են ստեղծել։ Սակայն, դրա շահագործման, տվյալների վերլուծության համար հզոր հաշվողական ռեսուրս է պահանջվում: Գիտնականը նաև ընդգծել է, որ գերհամակարգիչն առավել արդյունավետ օգտագործելու համար շատ կարևոր է, որպեսզի Գերազանցության կենտրոն ստեղծվի, որի համար ակնկալում են պետության աջակցությունը:
Ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վլադիմիր Սահակյանն էլ ներկայացրել է ինստիտուտի կարողությունները, նշել, որ ինստիտուտը նաև արբանյակային տեխնիկայի, ԱԹՍ-ների կառավարման նախագծեր է իրականացնում, փորձառություն ունի թե տվյալների պահպանման, թե ենթակառուցվածքի, թե գիտական գործունեության առումով, սակայն, ցավոք, ինչ արվում է՝ գիտական մակարդակի վրա է մնում, շոշափելի արդյունքների համար՝ կիրառական մակարդակի միջավայր է իրենց հարկավոր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության և արտադրության կապն ամրապնդելու, գիտական լուծումները տնտեսության տարբեր ոլորտներում արդյունավետ կիրառելու հնարավորությունները։ Դիտարկվել է նաև հայկական առաջին արբանյակից ստացվող տվյալների մշակման հարցերի շուրջ «Գեոկոսմոս» ընկերության հետ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հնարավոր համագործակցությունը:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել գիտնականերին՝ Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ավանդի համար՝ ընդգծելով նման հանդիպումների շարունակականության կարևորությունը:

Նմանատիպ նյութեր
1363 դիտում
15:35 19-12-2018
Հրաչյա Ասցատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն
Այս բաժնից
544 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
439 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
655 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am